2016-ին հայ մարզիկները 170 մեդալ են նվաճել, այդ թվում՝ 4 օլիմպիական22 դեկտեմբերի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան՝ ներկայացնելով մարզական լրագրողների քվեարկության արդյունքները, որոնք ամփոփվել են դեկտեմբերի 20-ին, հայտնել է, որ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է ՀՀ 2016 թ. լավագույն մարզիկ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |