ՀՀ-ն կմարի ՌԴ-ից $200 մլն վարկի գծով ԱԱՀ-ի պարտքը

ՀՀ-ն կմարի ՌԴ-ից  $200 մլն վարկի գծով ԱԱՀ-ի պարտքը

PanARMENIAN.Net - ՀՀ-ն կմարի ՌԴ-ից $200 մլն վարկի գծով մատակարարումներից առաջացած ԱԱՀ-ի պարտքը: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում:

Պարտքի մարման նպատակով 428.500 ռուբլուն համարժեք մոտ 3.3 մլն դրամ կհատկացվի:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ է տրամադրել՝ սպառազինության ձեռքբերման համար:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը 2016-ի սեպտեմբերին տեղեկացրել է, որ վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։

Համաձայնագրի շրջանակում Հայաստանը ձեռք կբերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրներ, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա, սակրավորային և ինժեներական սարքավորումներ: Ձեռքբերված սպառազինության մի մասը ցուցադրվել է սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---