Կառավարություն. Ռիո-2016-ի և ԱԱ-ների մեդալակիրները դրամական պարգևներ կստանան

Կառավարություն. Ռիո-2016-ի և ԱԱ-ների մեդալակիրները դրամական պարգևներ կստանան

PanARMENIAN.Net - Ռիո-2016 Օլիմպիական խաղերում և 2016-ի աշխարհի առաջնություններում ՀՀ-ն ներկայացրած չեմպիոններն ու մրցանակակիրները դրամական պարգևներ կստանան։ Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։

Մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 20 մլն դրամ կստանա, արծաթե մեդալակիրներից հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Գոր Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը՝ 15-ական մլն դրամ։

Կպարգևատրվեն նաև մարզիչները, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրներն ու նրանց մարզիչները։

2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---