Ասադ. Հալեպի ազատագրումը հաղթանակ է ՌԴ և Իրանի համար

Ասադ. Հալեպի ազատագրումը հաղթանակ է ՌԴ և Իրանի համար

PanARMENIAN.Net - Հալեպի գրավումը սիրիական զորքերի կողմից հաղթանակ է Դամասկոսի դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի համար: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ասադը նաև հայտարարել է, որ քաղաքի ազատագրումը «հիմնարար քայլ է Սիրիայի ամբողջ տարածքում ահաբեկչության ոչնչացման համար» և «պայմաններ է ստեղծում քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար», հայտնում է Republic-ը Reuters-ի վրա հղումով:

Սիրիական բանակի կողմից Հալեպում լիակատար հսկողություն հաստատելու մասին հայտարարվեց դեկտեմբերի 13-ին: Մինչ այդ 4 տարի շարունակ քաղաքի արևմտյան թաղամասերը վերահսկում էր կառավարությունը, իսկ արևելյանը` այսպես կոչված չափավոր ընդդիմության և «Ան Նուսրայի ճակատի» գրոհայինները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ ԱԽ անդամները համաձայնեցրել են Հալեպի վերաբերյալ բանաձևի փոխզիջումային տարբերակը, որով նախատեսվում է դիտորդների ներկայությունը քաղաքում:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---