Ահաբեկչության դեմ պայքարի հարցերում Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի այլ երկրների հետ

PanARMENIAN.Net - Միջազգային ահաբեկչությունը լուրջ սպառնալիք եւ մարտահրավեր է հանդիսանում միջազգային հանրության համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Երեւանում անցած «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստման ապահովում» միջազգային կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքերով, այօրվա ահաբեկիչները հարմարվում են նոր պայմաններին, ինչը պետք է անեն եւ այն երկրները, որոնք ցանկանում են արմատախիլ անել այդ չարիքը: «Ներկա դրությամբ, համակարգված ջանքեր են պետք քաղաքակրթության սպառնալիքի կանխման համար: Հայաստանը գտնում է, որ անվտանգության նպատակով անհրաժեշտ է համագործակցել միջազգային կառույցների եւ առաջին հերթին ՆԱՏՕ-ի հետ: Միայնակ անհնարին է պայքարել ահաբեկչության դեմ»,- ընդգծել է Կիրակոսյանը:



ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ հենց այդ նպատակով է Հայաստանը միացել «Ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության գործողությունների ծրագրին», որը գործում է ՆԱՏՕ-ում: Արման Կիրակոսյանը հիշեցրել է, որ 2002 թվականին Հայաստանում «Միջազգայհին ահաբեկչության դեմ պայքար. տարածաշրջանային համագործակցության հեռանկարները» խորագրով սեմինար է անցել: Նա նաեւ հիշեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում Հայաստանը հաջողությամբ համագործակցում է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի այլ երկրների հետ
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---