ՆԱՏՕ-ն կոչ է անում ամբողջ աշխարհին միավորվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - «Մինչ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը ահաբեկչությունը զուտ վերացական խնդիր էր: Միայն Նյու-Յորքի Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկնաքերների կործանումից հետո մենք գիտակցեցինք ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը Երեւանում անցած «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստման ապահովում» միջազգային կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքերով, 2001 թվականից ՆԱՏՕ-ում սկսել է գործել տեղեկատվության եւ հետախուզության տվյալների փոխանակման կոմիտե: «Սակայն այսօր ահաբեկիչները օգտվում են ժողովրդավարական ազատություններից եւ ժամանակակից տեխնոլոգիաներից: Բացառված չէ, որ նրանք կարող են ստանալ զագնվածային ոչնչացման զենքից օգտվելու հնարավորություն: Հայտնվել է նաեւ կիբեր-ահաբեկչություն: Այդ պատճառով մենք պետք է միավորենք ուժերը այդ չարիքի դեմ պայքարի գործում, այլ ճանապարհ չկա: Ընդ որում, միջազգային հանրության պատասխանը ահաբեկչությանը պետք է լինի բազմակի եւ բոլոր ուղղություններով: Եթե ահաբեկիչները գործում են ամբողջ աշխարհով, մենք պետք է նույն կերպ գործենք»,- ընդգծել է Դաշինքի ներկայացուցիչը:



Ջորջ Կաթսիրդակիսը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի Կանոնադրության պաշտպանության վերաբերյալ 5-րդ հոդվածի համաձայն, ծովային գործողություններ են անցկացվում` «Active eneavor», հիշեցնելով նաեւ գործողությունները «Ալ-Քաեդայի» ահաբեկիչների դեմ Աֆղանստանում: «ՆԱՏՕ-ն սերտորեն համագործակցում է այդ հարցում միջազգային կազմակերպությունների հետ, սակայն ես պետք է նկատեմ, որ միջազգային ահաբեկչությունը մեզ հետ երկար կլինի»,- ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---