Թուրք ընդդիմադիր գործիչ. Իշխանությունն է պատասխանատու ռուս դեսպանի սպանության համար

Թուրք ընդդիմադիր գործիչ.  Իշխանությունն է պատասխանատու ռուս դեսպանի սպանության համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խոսնակ Սելին Սայեք Բյոքեն Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության մեջ մեղադրել է երկրի իշխող «Արդարություն և զրագացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ):

«ԺՀԿ» գործադիր խորհրդի ժողովում ունեցած ելույթի ժամանակ Բյոքեն նշել է, որ կարևոր չէ՝ ով է կազմակերպիչը, քանի որ երկրում տիրող իրավիճակի հիմքում գաղափարական մթնոլորտն է, որը գիտակցված ձևավորել է ԱԶԿ-ն, Demokrathaber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Եթե ատրճանակի ձգանը FETÖ-ն է քաշել («Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է անվանվում իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը), ապա դուք եք նրան մեր գլխին պատիժ դարձրել: Եթե «Ալ Նուսրան» է, ապա դուք եք ջիհադական խմբավորումներին ամեն տեսակ օժանդակություն ցույց տվել: Դուք եք, որ վերացրել եք սահմանային անվտանգությունը: Պատասխանատուն դուք եք»,-ասել է նա։

Բյոքեն նշել է, որ ռուս դեսպանի սպանությունը սովորական դեպք չէ: «Անկարայում սրտում, որտեղ պետք է ամենանվտանգը լիներ, ոստիկանի կողմից դեսպան է սպանվում: Թուրքիան իր իսկ երկրում չկարողացավ դիվանագետի պաշտպանել: Մարդասպանն էլ ոստիկան է: Պետք էր մարդասպանին ողջ բռնել, մինչդեռ այդպես չարվեց: Ստեղծված ամոթալի շղթայի միակ պատասխանատուն ԱԶԿ-ն է»,-ասել է պատգամավորը։

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---