23 դեկտեմբերի 2016 - 11:44 AMT
Թրամփն իր երդմնակալությանը հայտնիների փոխարեն «կգերադասի մարդկանց տեսնել»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ում կցանկանար տեսնել իր երդմնակալությանը: «Այսպես կոչված «Ա» ցուցակի հայտնիները ցանկանում են իմ երդմնակալության տոմս ստանալ, բայց տեսեք` ի՞նչ արեցին նրանք Հիլարի Քլինթոնի համար: Ոչինչ: Ես մարդկանց եմ ուզում տեսնել»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:

Այդպիսով Թրամփն ակնարկել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ «աստղերից» շատերը սատարեցին դեմոկրատական կուսակցության թեկնածու Քլինթոնին: Սակայն, անկախ դրանից, նա չկարողացավ հաղթել` զիջելով հանրապետականին ընտրիչների քվեների քանակով:

ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին: