17 հոկտեմբերի 2002 - 21:57 AMT
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԼՍՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատում անցկացվել են «Ղարաբաղ. փախստականների խնդիրն Ադրբեջանում տաս տարի անց» թեմայով լսումներ, որոնք կազմակերպվել էին ազգությամբ պակիստանցի լորդ Ահմեդի նախաձեռնությամբ: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, այլոց թվում ղարաբաղյան հակամարտության հետեւանքների մասին ելույթ են ունեցել նաեւ լորդեր Ալթոնը եւ Հիլթոնը, որոնք Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հրավերով ընթացիկ տարվա ամռանն այցելել են Բաքու` «ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու նպատակով»: Ադրբեջանական կողմը հուսով է, որ «պատգամավորների այդ խումբը կչեզոքացնի Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի հայամետ գործունեությունը»: