Ահաբեկիչները սպառնում են պայթեցնել լիբիական ինքնաթիը, որտեղ 118 մարդ կա

Ահաբեկիչները սպառնում են պայթեցնել լիբիական ինքնաթիը, որտեղ 118 մարդ կա

PanARMENIAN.Net - Մալթայում վայրէջք է կատարել լիբիական ավիաընկերության Afriqiyah Airways A320 ինքնաթիռը, որտեղ գտնվող ահաբեկիչները սպառնում են պայթեցնել ինքնաթիռը, հայտնում է Reuters-ը Մալթայի ԶԼՄ-ների վրա հղումով:

flightradar24 պորտալում, որը դիտարկում է ինքնաթիռների թռիչքները, երևում է, թե ինչպես է ինքնաթիռը փոխել երթուղին:

Ահաբեկիչները երկուսն են: Նրանք դեռ ոչ մի պահանջ չեն ներկայացրել:

Այլ աղբյուրների համաձայն, հանցագործը մեկն է` նա պատրաստ է ազատ արձակել ուղևորներին, եթե նրա պահանջները կատարվեն:

Ինքնաթիռը ներքին ավիաչվերթ էր իրականացնում, ինքնաթիռում 118 մարդ կա:

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում, որ իրեն տեղեկացրել են լիբիական ինքնաթիռի հետ կապված խնդրի մասին: Ըստ նրա, անվտանգության ապահովման գործողություն է պատրաստվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---