Նալբանդյան-Կալաշնիկով հանդիպում. Քննարկվել է ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ շրջանակում գործակցությունը

Նալբանդյան-Կալաշնիկով հանդիպում.  Քննարկվել է ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ շրջանակում գործակցությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորել է միջխորհրդարանական համագործակցությունը:

Պետդումայի պատգամավորներն ընդգծել են, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։

Երկուստեք շեշտվել է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջև փոխշահավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրել է նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները:

Անդրադարձ է կատարվել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:

Ավելի վաղ Կալաշնիկովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Լեոնիդ Կալաշնիկովն ու երևանյան չորրորդ համատեղ նիստի մասնակիցները ՌԴ Պետական դումայի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։

«Այսօր էլ զոհվում են անմեղ մարդիկ, անհրաժեշտ է համատեղել բոլոր ուժերը՝ կանխելու համար համամարդկային նոր ողբերգությունները»,- ասել է Կալաշնիկովը։

Երկու երկներ երբեք չեն կարող համագործակցել՝ ելնելով երրորդ երկրի շահերից: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ի շահ Հայաստանի:

«Ես այս հարցին միայն իմ փոխարեն կարող եմ պատասխանել և կարող եմ ասել, որ երկրու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի։ Երկրների համագործակցությունը սովորաբար արվում է միայն ի շահ երկու երկրների։ Բայց դիվանագիտությունը նրա համար է, որ դրանով չվնասես նաև երրորդ երկրին, հատկապես, եթե այն քո դաշնակիցն ու բարեկամն է», - ասել է նա։

Կալաշնիկովը նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է հասկանա՝ թեև ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանն իր բարեկամն է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---