ԶԼՄ-ներ. Լիբիական ուղևորատար ինքնաթիռի զավթիչները պահանջ են ներկայացրել

ԶԼՄ-ներ. Լիբիական ուղևորատար ինքնաթիռի զավթիչները պահանջ են ներկայացրել

PanARMENIAN.Net - Afriqiyah ավիաընկերության լիբիական ինքնաթիռի զավթիչները հայտարարել են, որ պատկանում են «Ալ Ֆաթհ ալ Ջադիդ» խմբավորմանը:

Մալթայում վայրէջք է կատարել լիբիական ավիաընկերության Afriqiyah Airways A320 ինքնաթիռը, որտեղ գտնվող ահաբեկիչները սպառնում են պայթեցնել ինքնաթիռը: Ինքնաթիռը ներքին ավիաչվերթ էր իրականացնում, ինքնաթիռում 118 մարդ կա` 111 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Նրանք պահանջում են ազատ արձակել բանտից Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Էլ Բիլյադի» վրա հղումով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղևորատար օդանավի զավթիչները, հավանաբար, Քադդաֆիի կողմնակիցներն են:

Այժմ Մալթայի օդանավակայանում են տեղակայվել զինվորական ստորաբաժանումներ: Տեղական հեռուստատեսության էկրաններին երևում է, որ ինքնաթիռը կանգնած է թռիչքուղում, շուրջը ոչ մի շարժում չկա, օդանավի բոլոր դռները փակ են:

Լիբիայի տրանսպորտի նախարար Միլյադ Մահաթուկը հայտնել է երկու զավթիչի հետ բանակցությունների մասին, պարզվում են նրանց պահանջները: Մալթայի ոստիկանությունը դեռ չի հաստատել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, որ ուղևորները լքել են ինքնաթիռը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---