Հավելյալ կրկնակի ինտերնետ 4G ցանցում՝ Viva-ի բաժանորդների համար

Հավելյալ կրկնակի ինտերնետ 4G ցանցում՝ Viva-ի բաժանորդների համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության բաժանորդները, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն Viva սակագնային պլաններին մինչև 20.01.2017թ., կստանան սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ 4G ցանցում:

Այսպես, Viva 2500 տարբերակից օգտվելու դեպքում, բացի սակագնային պլանում ներառված 2000 ՄԲ ինտերնետից, բաժանորդը նաև կստանա 4000 ՄԲ` 4G ցանցում օգտագործելու համար, Viva 3500-ից օգտվելու դեպքում՝ 6000 ՄԲ, Viva 5500-ից օգտվելու դեպքում՝ 10 000 ՄԲ, իսկ Viva 7500-ից օգտվելու դեպքում՝ 20000 ՄԲ:

Առաջարկը չի տարածվում կանխավճարային Viva 1500 տարբերակի վրա:

«Հաշվի առնելով Viva-ի աճող պահանջարկը, բաժանորդների գոհունակությունն ու նաև արձագանքելով նրանց ակնկալիքներին՝ ընկերության այն բաժանորդներին, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն Viva* սակագնային պլաններին մինչև եկող տարվա հունվարի 20-ը կտրամադրվի սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ Հայաստանի առաջին ու ամենաընդարձակ 4G ցանցում: Դրանով ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում ամանորյա տոների ժամանակահատվածում սպառել ինտերնետի ավելի մեծ ծավալ՝ ավելի բարձր արագություններով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մոտ կես տարի առաջ գործարկված Viva սակագնային պլանների շարքն առաջարկում է ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում: Viva սակագնային պլաններն առավել ճկուն են և ունեն օգտագործման համար պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ Viva-ն արտացոլում է տարբեր ծավալի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող և այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---