Թրամփ. ԱՄՆ-ն հաղթող դուրս կգա սպառազինությունների նոր մրցավազքից

Թրամփ. ԱՄՆ-ն հաղթող դուրս կգա սպառազինությունների նոր մրցավազքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է սպառազինությունների նոր մրցավազքի, որից իր երկիրը հաղթող դուրս կգա: Այսպես է Թրամփը մեկնաբանել թվիթն այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է ավելացնի միջուկային արսենալը:

«Թող լինի սպառազինությունների մրցավազք: Մենք կգերազանցենք նրանց բոլոր կետերով«,-հայտարարել է նորընտիր նախագահը, գրում է Meduza-ն:

Թե հատկապես ում հետ է ԱՄՆ-ն մտադիր մրցակցել սպառազինությունների մրցավազքում, Թրամփը չի հայտնել: Դեկտեմբերի 23-ին Թրամփը պատմել է, որ նամակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից` Սբ Ծննդյան բարեմաղթանքներով, որտեղ Պուտինը կոչ է արել հաստատել «կառուցողական պրագմատիկ» հարաբերություններ:

Սպառազինությունների մրցավազք էին կոչում ժամանակին ԽՍՀՄ և ԱՄՆ մրցակցությունը ռազմական ոլորտում «սառը պատերազմի» տարիներին: Սպառազինության մրցավազքի բաղադրիչներից մեկը միջուկային պոտենցիալի հզորացումն էր: ՌԴ և ԱՄՆ միջև գործում է միջուկային սպառազինությունների կրճատման մասին համաձայնագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---