Հռոմի կենտրոնում բեռնատարների երթևեկությունը տոներին արգելվել է

Հռոմի կենտրոնում բեռնատարների երթևեկությունը տոներին արգելվել է

PanARMENIAN.Net - Իտալիայի մայրաքաղաք Հռոմի իշխանություններն արգելել են մեծ բեռնատարների երթևեկությունը տոնական օրերին քաղաքի կենտրոնում: Արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 24-ին, երբ կաթոլիկ Իտալիայում սկսվում են Սբ Ծննդյան տոները, գրում է ՏԱՍՍ-ը Messaggero-ի վրա հղումով:

Սահմանափակումը կտարածվի 3,5 տոննայից ավելի քաշ ունեցող տրանսպորտային միջոցների վրա, այն կգործի դեկտեմբերի 24-26-ը, իսկ հետո նաև 2017-ի հունվարի 1-6-ը: Արգելքը չի վերաբերում փոքր բեռնատարներին, որոնք դեղորայք և փոստ են տեղափոխում: Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է Բեռլինի ողբերգությունից հետո:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Պատահարի հետևանքով 12 մարդ է զոհվել, 50-ը` հոսպիտալացվել է: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---