Կիրստեն Գիլիբրանդը դարձել է 220-րդ կոնգրեսականը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Կիրստեն Գիլիբրանդը դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 220-րդ անդամը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Գիլիբրանդը միացել է Նյու-Յորք նահանգի քսան կոնգրեսականներին, ովքեր արդեն սատարում են 106-րդ բանաձեւը: «Ես ուրախ եմ, որ իմ անունը եւս հայտնվեց 106-րդ բանաձեւը ընդունող կոնգրեսականների ցուցակում: Ճանաչելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ու սարսափը` ԱՄՆ-ն ցույց կտա իր պարտավորությունները աշխարհի այլ հատվածներում, օրինակ Սուդանում ցեղասպանությունների կանխման միջոցներ նախաձեռնելու հարցում»,- ընդգծել է Կիրստեն Գիլիբրանդը:



Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը` Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատման մասին եւ ԱՄՆ-ի նախագահի պարտականության մասին` յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի իր ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործելու հարցով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել քվերակության համար կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---