Ռուսաստանը ընդհատել է մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Եվրոպայում սովորական զինված ուժերի սահմանափակման մասին պայմանագրին (ԵՍԶՈՒՊ) երկրի մասնակցության ընդհատման մասին:

Հրամանի տեքստում Վլադիմիր Պուտինը նշում է «բացառիկ հանգամանքները, որոնք առնչվում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն ու պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել»:



Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ տարաձայնություններ են առաջացել ԵՍԶՈՒՊ-ի մեկնաբանման հարցում: Ռուսաստանը հայտարարում է, որ իրեն չեն համապատասխանում ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի նոր անդամ-երկրներում: Այլ կողմից, Արեւմուտքում չեն վավերացրել Պայմանագրի ուղղումները հղում կատարելով Ռուսաստանի կողմից պարտավորությունների չկատարմանը Վրաստանից եւ Մերձդեստրից զինված ուժերի դուրս բերման հարցով: Հունիսին` Ռուսաստանի նախաձեռնությամբ Վիեննայում կոնֆերանս է անցել ԵՍԶՈՒՊ-ի վերանայման հարցով, սական Ռուսաստանի առաջարկությունները չեն ստացել Արեւմուտքի աջակցությունը, եւ այն անարդյունք ավարտվեց:



Կրեմլի մամլո ծառայության կողմից տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հենց դրանք են այն «բացառիկ հանգամանքները», որոնք ստիպում են Ռուսաստանին դադարեցնել մասնակցությունը պայմանագրին «մինչեւ ՆԱՏՕ-ի երկրները չվավերացնեն Ադապտացման մասին համաձայնագիրը եւ չսկսեն բարեխղճորեն կատարել այդ փաստաթուղթը», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Հիշեցնենք, որ Պուտինն առաջին անգամ հիշեցրել է նման հնարավորության մասին իր ամենամյա ուղերձում ռուսական խորհրդարանի երկու պալատներին ապրիլի 26-ին: Նա առաջարկում եմ դադարեցնել պայմանագրի դրույթների կատարումը այնքան ժամանակ, մինչեւ Եվրոպայի բոլոր երկրները, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ, չվավերացնեն ադապտացիայի մասին համաձայնագիրը` կնքված 1999 թվականին:



Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին համաձայնագիրը ստորագրվել է 1990 թվականին: Այն Ուրալից արեւմուտք ոչ միջուկային ուժերի տեղակայման սահմանափակման մասին է, այնպես, որ Արեւմուտքն ու Արեւելքը մոտավորապես հավասար ուժեր ունենան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---