Մոտ 500 մարդ է ձերբակալվել Թուրքիայում քուրդ զինյալների հետ կապերի համար

Մոտ 500 մարդ է ձերբակալվել Թուրքիայում քուրդ զինյալների հետ կապերի համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ից ի վեր մոտ 500 մարդ է ձերբակալվել Թուրքիայում քուրդ զինյալների հետ կապերի համար: Ըստ ՆԳՆ տվյալների, ևս մոտ 1.100 մարդ նույն ժամանակահատվածում ձերբակալվել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով:

Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենին են պատասխանատու համար հուլիսին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար:

Եվս 78 մարդ ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապերի կասկածանքով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի կազմավորումները վերջին 24 ժամում 68 մարդ են ոչնչացրել սիրիական Էլ Բաբի շրջանում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի տարածած տեղեկատվական նամակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---