Հուլիսի 18-ին Իրաք կմեկնի հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը

PanARMENIAN.Net - 2007 թվականի հուլիսի 18-ին տեղի կունենա Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում 2007թ. փետրվարի 2-ին Իրաք գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբին փոխարինող հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխի ճանապարհման արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հայ զինծառայողները մասնակցում են Իրաքում կայունության ապահովմանը լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից ի վեր: Մեր խաղաղապահ համակազմը բաղկացած է 46 հոգուց` երկու շտաբային սպա, երեք ռազմական բժիշկ, սակրավորների բաժինը կազմված 10 մարդուց եւ տրանսպորտային դասակը` 31 վարորդ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---