17 հոկտեմբերի 2002 - 22:06 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ԵՌՅԱԿԸ» ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Եվրամիության ղեկավարների «եռյակը» այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Իգոր Իվանովի հետ կքննարկի Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «եռյակի» մոսկովյան բանակցությունները ընթանում են Ռուսաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության շրջանակներում: