Հայաստանի համար լավագույն սցենարը հարաբերությունների ջերմացումն է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջանա Հյուսիսային Իրաքի պատճառով, եւ հանկարծ ջերմանան հարաբերություններն Իրանի հետ, Հայաստանի համար դա լավագույն սցենարը կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: «Փաստորեն, իրադարձությունների նման շրջադարձի դեպքում Ռուսաստանի ներկայությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր պարտադիր չի լինի: Մենք պետք է խորացնենք հարաբերություններն Իրանի հետ»,-ընդգծել է նա:



Տեր-Ղուկասյանը հիշեցրել է, որ Իրանը փոքրամասնություն է կազմում իսլամական աշխարհում, քանի որ իրանցիները շիա մահմեդականներ են: «Հենց Իրանն է պոտենցիալ տարածաշրջանային տերությունը: Կհայտնվի՞ արդյոք Վաշինգտոնում այն քաղաքական ուժը, որը կկարողանա Իրանի հետ երկխոսություն վարել որպես հավասարի հետ: Սա է մերձավորարեւելյան խնդրի մեխը: Ինչպես կպահպանվի բալանսը սունիների (Ալ-Քաիդա) եւ շիաների միջեւ, ինչպես կլուծվի Լիբանանի խնդիրը` այս հարցրեն են, որ հստակ պատասխան են պահանջում: Սակայն ցանկացած դեպքում, Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ պետք է զերծ մնան տարածաշրջանում հնարավոր բոլոր ցնցումներից»,-ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---