ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատարի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինային: ՀՀ ԱԳ նախարարը վստահություն հայտնեց, որ Հայաստանի ու տարածաշրջանի Ռ. Փերինայի գերազանց իմացությունը կնպաստի իր բարձր առաքելության հաջողությանը: Զրուցակիցները համաձայնեցին, որ երկու երկրները շահագրգիռ են ներկայացված լինելու դեսպանի մակարդակով, սակայն այս փուլում, նախարարի խոսքով, նման նշանակումը մեծապես կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը: Կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցեր, Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ:



Հանդիպմանը ներկա էր Հայաստանում առաքելությունն ավարտող փոխդեսպան Է. Գոդֆրին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---