ԵՍԶՈՒ-ն հաջողությամբ իրականացրել է ԵԱՀԿ տարածաշրջանում սովորական սպառազինությունների մրցավազքը զսպող գործոնի դեր

PanARMENIAN.Net - Հայաստանն ընկալում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագիրը, որպես Եվրոպական տարածաշրջանում անվտանգության թափանցիկության եւ բալանսի մեխանիզմ, որը ապացուցել է իր գործունակությունը անցած 15 տարիների ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Պայմանագիրը իր ստեղծման օրվանից հաջողությամբ իրականացրել է ԵԱՀԿ տարածաշրջանում սովորական սպառազինությունների մրցավազքը զսպող գործոնի դեր: ԵՍԶՈՒ պայմանագիրը ուժի մեջ է լինելու առնվազն եւս 150 օր եւ մենք հույս ենք հայտնում, որ անդամ պետությունների առկա տարաձայնությունները կհարթվեն հետագա երկխոսության միջոցով: Հայաստանը պատրաստ է բոլոր ԵՍԶՈՒ անդամ պետությունների հետ անցկացնել համատեղ խորհրդակցություններ վերը նշված խնդրի շուրջ»,-ընդգծել է Կարապետյանը:



Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրին իր երկրի մասնակցությունը դադարեցնելու մասին: Պուտինի հրամանագրում հղում է արվում «Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն առնչվող բացառիկ հանգամանքներին, որոնք պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---