ANCA-ն հերթական քարոզարշավն է անցկացնում ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հուլիսի 23-ին անց է կացնում երկրորդ համազգային քարոզարշավը` «Call for Justice» ի պաշտպանություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման: «Առաջին քարոզարշավի հաջողությունը թույլ տվեց մեզ հավաքել կոնգրեսականների 218 ձայն, որ անհրաժեշտ են բանաձեւի քվեարկության համար: Երկրորդ քարոզարշավի օգնությամբ մենք ցանկանում ենք կոչ անել Ներկայացուցիչների պալատին քվեարկել առաջին իսկ հնարավորության դեպքում»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ներկայումս, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին աջակցում են շուրջ 220 կոնգրեսականներ:



Հիշեցնենք, որ առաջին քարոզարշավի ընթացքում շուրջ 12 հազար այցելություն է եղել ANCA-ի կայքին եւ շուրջ 2 հազար հոգի ստորագրել էին կոնգրեսականներին ուղղված կոչը: Այդ ակցիան դարձավ ապրիլին նախաձեռնված «Clik for Justice» քարոզարշավի շարունակությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---