Բոստոնում կանգնացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Բոստոնում կանգնացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Բոստոնի քաղաքագլուխ Թոմ Մենինոն իր համաձայնությունն է տվել հուշարձանի կանգնեցման հարցով, սակայն ոչ Քրիստոփոր Կոլումբոսի անվան զբոսայգու հարեւանությամբ` Greenway հրապարակում: Իր մերժումը քաղաքապետը բացատրել է նրանով, որ չի ցանկանում շատ հուշարձաններ տեսնել Greenway հրապարակում: Դրա փոխարեն նա այլ տարածքներ է առաջարկել հուրշարձանի կանգնեցման համար, հաղորդում է The Boston Globe-ը:



Նշենք, որ ավելի վաղ Բոստոնի քաղաքային խորհուրդը դեմ էր հանդես գալիս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կյանգնեցմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---