55.000 ներգաղթյալ կամավոր հեռացել է Գերմանիայից

55.000 ներգաղթյալ կամավոր հեռացել է Գերմանիայից

PanARMENIAN.Net - Ըստ գերմանական մամուլի, 55.000 ներգաղթյալ 2016-ին կամավոր հեռացել է Գերմանիայից և հայրենիք վերադարձել` նրանք փախստականի կարգավիճակ ստանալու շանս չունեին: Այդպիսով նրանք խուսափել են արտաքսումից և Գերմանիա հետագայում մուտք գործելու արգելքից:

2016-ին Գերմանիայից արտաքսվել է 25.000 մարդ:

Կամավոր մեկնածներից 15.000 Ալբանիայից էր, ևս 5.000-ը` մեկնել է Սերբիա, Իրաք և Կոսովո: Ավելացել է նաև Աֆղանստան, Իրան և Իրաք կամավոր վերադառնալ ցանկացողների քանակը: 2016-ին Գերմանիայից Աֆղանստան է վերադարձել ավելի քան 3200 մարդ` դա 10 անգամ ավելի է, քան 1 տարի առաջ:

Գերմանիայից կամավոր հեռացողներին այդ երկրի կառավարությունը փոխհատուցում է վճարում, ինչպես նաև հոգում է տրանսպորտային ծախսերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---