Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմը» ներկայացնում է նոր՝ «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը

Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմը» ներկայացնում է նոր՝ «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը

PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմը» հերթական ներդրումն է իրականացնում հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար՝ ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ նախագիծը։

«Ռոստելեկոմը» «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր՝ «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը, որը դեկտեմբերի վերջից հեռարձակվելու է բացառապես «Ռոստելեկոմի» ցանցում՝ պատկերների լավագույն՝ HD որակով։

Հեռուստանախագծի շրջանակում ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն են ստացել բացառիկ պայմաններով մեկ օր առաջ դիտելու լավագույն հեռուստասերիալները ոչ միայն առանց գովազդի, այլ նաև օրվա ցանկացած պահին` օգտագործելով «նախկին հաղորդումներ» (TV on Demand) ծառայությունը: Մեկ այլ առավելություն է գերազանց որակը:

«Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերը հագեցած է սիթքոմներով ու հաղորդումներով, որոնք մշտապես թարմացվելու և նորացվելու են՝ հեռարձակելով ու հեռուստադիտողի դատին ներկայացնելով նոր հեռուստանախագծեր պրեմիում որակով։

«Շանթ հեռուստաընկերության հետ համագործակցությունը մեր բաժանորդներին հնարավորություն կտա մշտապես լինելու մեկ քայլ առաջ և շուրջօրյա դիտելու որակյալ, դիտարժան հաղորդումներ ու նախագծեր»,-նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---