Հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը մեկնեց Իրաք

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ Իրաք հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխի մեկնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի խոսքերով, հայ խաղաղապահները մասնակցում են միջազգային խաղաղարար գործողություններին Իրաքում եւ Կոսովոյում, ելնելով երկրի շահերից: «Մեր խաղաղապահների ծառայությունը ոչնչով չի զիջում այն հերոսություններին եւ խիզախությանը, որ դրսեւորվել են հայոց պետականության կայացման նորագույն պատմության ընթացքում»,-նշել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հայ խաղաղապահների գործունեությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների միջազգային կառույցների կողմից: «Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ապացուցում է միջազգային հանրությանը, որ Հայաստանը շահագրգռված է անվտանգության պահպանման հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ ողջ աշխարհում»,-ընդգծել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:



Հիշեցնենք, որ հայ զինծառայողները մասնակցում են կայունության պահպանմանը Իրաքում լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից ի վեր: Հայ խաղաղապահների հինգերորդ հերթափոխը Իրաքում է փետրվարի 2-ից ի վեր: Նրա կազմում են 46 մարդ` շտաբի երկու սպա, երեք զինվորական բժիշկ, սակրավորների բաժանմունքը կազմված 10 հոգուց եւ տրանսպորտային դասակը (31 վարորդ):
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---