Հայաստանի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավասու է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի որոշել իր ճակատագիրը, ընտրելով զարգացաման ժողովրդավարական ուղին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնիշխան որոշումն են: «Մենք սատարում ենք երկրի հետագա ժողովրդավարացմանն ուղղված ԼՂՀ քայլերին: ԼՂՀ երրորդ նախագահի ընտրությունները Լեռնային Ղարաբաղի ներդրումն են տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում եւ մի նոր քայլ են, ուղղված ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը,-ընդգծել է Կարապետյանը:



Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել են հինգ թեկնածուներ` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանը, փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---