Կարայան․ Հայաստանում մոնոպոլիստներ չկան, կան բնական մենաշնորհներ28 դեկտեմբերի 2016 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մոնոպոլիստներ չկան, իսկ եթե որևէ մեկը տեղյակ է մոնոպոլիստներից, կարող է հայտնել կառավարությանը: Այս մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության գերակայություններից է: Սակայն այն, ինչ պետք է անի կառավարությունը, պարզվել է , նախևառաջ վերաբերում է Համաշխարհային բանկի Doing Business-ում դիրքերը բարելավելուն․ «Գործարարությամբ զբաղվելը Համաշխարհային բանկի զեկույցի հիմք հանդիսացող տասը գնահատման ցուցանիշներից չորսի մասով, մասնավորապես՝ էլեկտրականության միացում, շինարարության թույլտվությունների ստացում, սնանկության ճանաչում և հարկերի վճարում, Հայաստանի միջին դիրքը շարունակում է մնալ ցածր և այն մեզ չի գոհացնում: Նախատեսված են այն միջոցառումները, որոնք այս բոլոր չորս ոլորտներում մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարարության զբաղվելը Հայաստանում դառնա ավելի պարզ, հստակ և դյուրին», - ասել է նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Դիտարկմանը, թե նույն Համաշխարհային բանկի տվյալներով հետխորհրդային երկրներում և Արևելյան Եվրոպայում ամենամոպոլիզացված տնտեսությունն ունեցող Հայաստանում հատկապես փոքր ու միջին գործարարների, փորձագետների հավաստմամբ, թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ մոնոպոլիաների գոյությունը, իսկ իր ներկայացրած տարեկան հաշվետվությունում և գալիք տարվա ծրագրում որևէ բառ չկա մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, և հարցին, թե արդյոք տնտեսության առաջնային խնդիրը էլեկտրականության միացումը կամ շինարարության թույլտվության ստացումն է, Կարայանն արձագանքել է․ «Առաջինը, որ Հայաստանում մենաշնորհներ կան միայն բնական մենաշնորհների ոլորտում: Դա հանրային ծառայությունների կարգավորման ներքո ոլորտներն են: Մնացած ոլորտներում կարող են լինել գերիշխող դիրք զբաղեցնող, որը որ պայմանավորված է Հայաստանի փոքր տնտեսության պարագայով: Իսկ մնացած բոլոր դեպքերում, որ ասում եք կան մոնոպոլիստներ և այլն․ բազմաթիվ խոսակցություններ եղան տարբեր ապրանքատեսակների մասով, և բոլորս ականատես եղանք, որ շուկան բաց է: Համենայն դեպս, այսօր ես կարող եմ ձեզ վստահաբար ասել և հայտարարել, որ շուկան բաց է»: Կարայանը նաև հայտարարել է, թե «բիզնեսը չէր վստահում պետությանը, մինչդեռ նոր կառավարությանը կարծես հաջողվել է կոտրել այդ մթնոլորտը»: «Այն աշխատանքը, որը որ, ես ձեզ հետ համաձայն եմ, որ կար անվստահություն դեպի պետությունը գործարար միջավայրի կողմից, բավականաչափ հստակ չէր համագործակցությունը կառավարության հետ: Եվ մենք, մեծ ուշադրություն և մեծ շեշտադրություն դնելով այս համագործակցության վրա, կարող ենք այսօր արձանագրել, որ արդեն իսկ կա այն տրամադրվածությունը, որ Հայաստանում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ իրականացնել», - ասել է նախարարը: Նրա խոսքով, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճը նախևառաջ պետք է ապահովի արտահանումը, դա է կառավարության նպատակը՝ 2016-ը կփակենք արտահանման 21% աճով: Դեկտեմբերի 28-ի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ ներդումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, այսօր դրա ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |