Ոստիկանները պարտադրել են քաղաքացուն կաշառք տալու մասին սուտ հաղորդում տալ. Կատարվում է քննություն

Ոստիկանները պարտադրել են քաղաքացուն կաշառք տալու մասին սուտ հաղորդում տալ. Կատարվում է քննություն

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ռուզաննա Բ.-ն պնդել է, որ իրեն վերագրվող հանցանքն ինքն իրականում չի կատարել: Վերջինս համոզված է եղել, որ 200.000 դրամը նախարարության աշխատակիցներին վճարում է որպես տուգանք նախօրոք հայտնաբերված խախտումների համար, սակայն ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, սպառնալիքների և հոգեբանական ճնշման միջոցով, իրեն պարտադրել են փետրվարի 3-ին հաղորդել կաշառք տալու վերաբերյալ:

Ըստ Ռուզաննա Բ.-ի` ոստիկաններն իրեն տևական ժամանակով ապօրինի պահել են վարչությունում, ապա` սպառնացել, որ նշված հաղորդումը չտալու դեպքում կձերբակալեն: Ավելին` ՀՀ քննչական կոմիտեում ևս, պարտադրաբար, նույնաբովանդակ ցուցմունք է գրել քննիչի ուղղորդմամբ և թելադրանքով, սակայն հետագա ցուցմունքներում արդեն նշել է իրականությունը:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---