29 դեկտեմբերի 2016 - 11:23 AMT
Ամանորին ընդառաջ Լևոն Մնացականյանը հանձնարարականներ է տվել ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ

Ամանորին ընդառաջ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք ամանորի առիթով, Լևոն Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաև հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ:

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: