29 դեկտեմբերի 2016 - 13:01 AMT
2016-ին ՀՀ է ներմուծվել մոտ 1.5 մլն էներգախնայող լամպ՝ 2015-ի 76.000-ի դիմաց

Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում 2016-ին կտրուկ ավելացել է։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Լեդ լամպերի ներմուծումը ավելացել է 20 անգամ։ Մասնավորապես 2015-ի մոտ 76 հազարի դիմաց 2016թ. Հայաստան է ներմուծվել 1 մլն 550 հազար էներգախնայող լամպ։ Արևային ֆոտովոլտային պանելների ներմուծումն ավելացել է 3-4 անգամ։ Նույն պատկերն է նաև արևային ջրատաքացուցիչների ոլորտում:

«Վստահ եմ, որ այս ցուցանիշները հաջորդ տարի ավելի կտրուկ ենք գերազանցելու։ Միայն Գրանդ սպորտ ընկերությունը պատրաստվում է մինչև մայիս տեղադրել արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը լինելու է ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածշրջանում», - ասել է Հարությունյանը։

Էլեկտրաէներգիայի համաշխարային ծախսի 20% կազմում է լուսավորության համար օգտագործած էլեկտրաէներգիան: Լուսադիոդների օգտագործումը խտանում է էներգախնայումը: Լուսադիոդային տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել ցածր էներգասպառման և սպասարկման ցածր ծախսերով տեխնիկական լուծումներ: