29 դեկտեմբերի 2016 - 14:28 AMT
ԻՊ պարագլուխներից մեկը Սիրիայում կոալիցիայի ավիահարվածից սպանվել է

Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը: Գրոհը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին: Աբու Ջանդալ ալ Քուվայթին սպանվել է Տաբկա ջրամբարի մոտ, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Աբու Ջանդալի մահվան մասին հայտարարել էր նաև սիրիական բանակը: ԻՊ կողմնակիցները սոցցանցերում հաստատել են, որ նա սպանված է:

Հայտնի է, որ նա խմբավորման առանցքային դեմքերից էր, այլ մանրամասներ հայտնի չեն:

ԱՄՆ աջակցությունը վայելով ուժերը, ներառյալ ռազմականացված քրդական միավորումները, հետ են մղել ԻՊ հակագրոհը և խորացել են ջրամբարից 5 կմ տարածության վրա, հայտնել է SOHR-ը:

Այժմ մարտեր են ընթանում Ռաքքայի շրջանում: