ՀԱՊԿ-ի արձագանքն Ադրբեջանի հարձակմանը. ՀԱՊԿ անդամ պետության դեմ նման գործողությունը սադրիչ է

ՀԱՊԿ-ի արձագանքն Ադրբեջանի հարձակմանը. ՀԱՊԿ անդամ պետության դեմ նման գործողությունը սադրիչ է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարությունում առանձնակի մտահոգությամբ են ընկալել տեղեկությունը ՀՀ Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին: Այս մասին ավում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:

«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրիչ, հատկապես սյուն թվականի ապրիլին ԼՂՀ-ում ծանր զինատեսակների և զրահատեխնիկայի կիրառմամբ ծանր միջադեպի ֆոնին: Թվում էր թե, հաշվի առնելով այն ջանքերը, որ գործադրվեցին երկու կողմից, ինչպես նաև մի շարք պետությունների նախագահների կողմից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա:

Սակայն, վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող հաղորդագրությունները հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների կանոնավոր խախտումների մասին, առավել ևս դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել, լուրջ մտահոգություն են առաջացնում»,-ասվում է ՀԱՊԿ հայտարարության մեջ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---