Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում

Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Սիրիայում ռուսական զորախմբի կրճատման վերաբերյալ ՌԴ ՊՆ առաջարկին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ և ՊՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտնում էTASS-ը:

«Համամիտ եմ ՊՆ ղեկավարի առաջարկին՝ Սիրիայում մեր ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ, նկատի ունենալով, որ մենք, անկասկած, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և հետագայում ևս կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում: Անկասկած մենք կկատարենք պայմանավորվածությունները, այդ թվում Տարտուսում և Հմեյմիմ օդանավակայանում ՌԴ ԶՈւ տեղակայման հենակետերի զարգացման մասով»,-ասել է Պուտինը:

Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ձևավորված են բոլոր նախադրյալները Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման համար, այդ թվում այդ երկրում ռուսական զորախմբի կրճատման համար:

ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը գործարքի արդյունքում կարող են բաժանել Սիրիան ոչ պաշտոնական ազդեցության գոտիների: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---