Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նախագահ է ընտրում

PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթանում են նախագահական ընտրություններ: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել են հինգ թեկնածուներ` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանը, փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը:



Նշենք, որ ընտրություններին հետեւում են շուրջ 100 միջազգային դիտորդներ եւ լրագրողներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ԼՂՀ ԿԸՀ-ում, արդեն գրանցվել են 53 օտարերկրյա լրագրողներ եւ 47 դիտորդներ, որոնցից 40-ը ներկայացնում են միջազգային կազմակերպություններ, իսկ 7-ը` տեղական: Դիտորդները ժամանել են Հայաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Սերբիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Ֆրանսիայից եւ ԱՊՀ երկրներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---