ՆԱՏՕ-ն համալրեց Ղարաբաղում ընթացող նախագահական ընտրությունները չճանաչողների շարքերը19 հուլիսի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ղարաբաղում ընթացող նախագահական ընտրությունների արդյունքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Ջեյմս Ապպաթուրաին: Նրա խոսքերով, ինչպես եւ մի շարք այլ միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ, «ՆԱՏՕ-ն չի ճանաչում նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Ղարաբաղում անցկացվող ցանկացած այլ ընտրությունների արդյունքները», հաղորդում է AHN-ն: Նշենք, որ այսօր ԼՂՀ-ում նախագահական ընտրություններ են: Ըստ ԼՂՀ ԿԸՀ տվյալների, ընտրությունները կայացած են համարվում, քանի որ տեղի ժամանակով 11:00-ի դրությամբ քվեարկությանն արդեն մասնակցել էր ընտրողների 24,5 տոկոսը: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել են հինգ թեկնածուներ` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանը, փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |