Ասանժ. Կիբերհարձակումների համար ՌԴ-ին մեղադրելը Թրամփին վարկաբեկելու նպատակ ունի

Ասանժ. Կիբերհարձակումների համար ՌԴ-ին մեղադրելը Թրամփին վարկաբեկելու նպատակ ունի

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ Ռուսաստանին մեղադրելը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկելու նպատակ է հետապնդում:

«Նրանք փորձում են լեգիտիմությունից զրկել Թրամփին: Նրանք փորձում են ասել, որ ընտրված նախագահն օրինական նախագահ չէ»,-ասել է Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru-ն Hill-ի վրա հղումով:

Նա նաև հերքել է այն պնդումները, թե ինքն աշխատել է Ռուսաստանի կամ որևէ այլ պետության հետ իր հետաքննությունների շրջանակում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել էր, թե ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նամակների և Հիլարի Քինթոնի ընտրական շտաբի նախկին ղեկավար Ջոն Փոդեստայի էլեկտրոնային նամակագրության ինտերնետ ռեսուրսը Ռուսաստանը չի եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---