4 հունվարի 2017 - 11:43 AMT
ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է

Հունվարի 4-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ մերկասառույց է:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: