
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Իջևան, Բերդ-Ճամբարակ, Կապան-Սիսիան Սարավան-«Զանգեր», Արարատի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ մերկասառույց է:
Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: