Արամ Առաջինն Ասադի հետ քննարկել է Թուրքիայի ժխտողական և քայքայիչ քաղաքականությունը

Արամ Առաջինն Ասադի հետ քննարկել է Թուրքիայի ժխտողական և քայքայիչ քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 4-ի առավոտյան Դամսակոսի նախագահական պալատում կայացել է Արամ Առաջին կաթողիկոսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:Կիլիկիայի կաթողիկոսարանի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի առաջնորդը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Առաջինին երկրի ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այս առթիվ վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և ցանկություն է հայտնել, որ ամենամոտ ապագայում խախաղություն և համերաշխություն հաստատվի ամբողջ Սիրիայի տարածքում: Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում և հատկապես Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ժխտողական և քայքայիչ դերակատարմանը:

Արամ Առաջինը նաև շեշտել և հույս է հայտնել, որ երկրի ներսում շուտով բարեկարգման գործընթաց կսկսվի, որին կմասնակցեն բոլոր համայնքները, այդ թվում քրիստոնյա համայնքը և մասնավորապես` հայերը:

Պաշտոնական հանդիպմանն Արամ Առաջինին ուղեկցել են Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի այլ անդամներ:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---