Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է թույլ ձյուն

Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է թույլ ձյուն

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---