Անկարան հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկիչն ազգությամբ ույղուր է

Անկարան հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկիչն ազգությամբ ույղուր է

PanARMENIAN.Net - Ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում կրակ բացած ահաբեկիչը, հավանաբար, ույղուր է ազգությամբ: Այդ մասին հունվարի 5-ին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակը, հայտնում է Deutsche Welle-ն:

Միևնույն ժամանակ նա հրաժարվել է հայտնել, թե որ երկրի քաղաքացի է կասկածյալը: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ահաբեկչի անձը հաստատված է և նա հետախուզման մեջ է: Նա չէր բացառել, որ կասկածյալը կարող էր լքել Թուրքիայի տարածքը:

Մինչդեռ, ըստ Anadolu գործակալության, Ստամբուլում մի քանի ույղուր է ձերբակալվել չինական Սինցզյան գավառից, որտեղ ավելի քան 8 մլն ույղուր է ապրում:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում Ամանորի գիշերը: Զինված տղամարդը ներխուժել էր հաստատություն և կրակ բացել, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---