ԶԼՄ-ներ. Օբամային ներկայացվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ «միջամտության մասին» զեկույցը

ԶԼՄ-ներ. Օբամային ներկայացվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ «միջամտության մասին» զեկույցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ ենթադրյալ միջամտության մասին ԱՄՆ հետախուզության զեկույցում ընդգրկվել են ռուս պաշտոնյաների գաղտնալսման տվյալները: Կան նաև տվյալներ Դեմոկրատական կուսակցությունից գողացած տվյալները WikiLeaks-ին փոխանցած անձանց մասին: Այդ մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է Тhe Washington Post-ին, գրում է Republic-ը:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

Ըստ թերթի աղբյուրի, զեկույցը հունվարի 5-ին ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային, այն պարունակում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության «ապացույցների մանրամասները»: Զեկույցում նաև տեղեկություններ կան վերջին 9 տարում ԱՄՆ ընտրական համակարգի վրա Մոսկվայի այլ կիբերազդեցությունների մասին: Փաստաթղթի ծավալը 50 էջ է:

Ըստ ԱՄՆ հետախուզության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «անձնական վիրավորանք» է տածում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հանդեպ, որին նա մեղադրել է 2011-ին և 2012-ին Մոսկվայում բողոքի ակցիաներ հրահրելու մեջ:

Հունվարի 6-ին զեկույցին կծանոթանա նաև Թրամփը, որից հետո նյութերի այն մասը, որը գաղտնի չէ, կհրապարակվի:

Ըստ թերթի, աստիճանաբար ՌԴ նպատակները փոխվել են: Սկզբում, ինչպես կարծում է հետախուզությունը, Մոսկվան մտադիր էր վնասել Քլինթոնի ակնկալվող հաղթանակին, սակայն, երբ Թրամփն ավելի մրցունակ դարձավ, Կրեմլի թիրախները ևս ավելի հավակնոտ դարձան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---