Սիրիայում ռուսական զորախմբի կրճատումը մեկնարկել է

Սիրիայում ռուսական զորախմբի կրճատումը մեկնարկել է

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է Սիրիայում տեղակայված զորախմբի կրճատումն ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման: Այդ մասին հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

Առաջինը հակամարտության գոտուց կհեռանան Հյուսիսային նավատորմի ավիակիր խմբի նավերը միակ ռուսական ավիակիր «Ադմիրալ Կուզնեցովի» գլխավորությամբ, գրում է BBC-ին:

ՌԴ նախագահ Պուտինը հավանություն է տվել Սիրիայում զորախմբի կրճատմանը դեկտեմբերի 29-ին: Նույն օրը ՌԴ իշխանությունները հայտարարեցին, որ Սիրիայի կառավարությունը և զինյալ ապստամբները պայմանավորվել են հրադադար հաստատել և խաղաղ բանակցություններ սկսելու մասին: Դեկտեմբերի 31-ին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունեց ՌԴ ներկայացրած բանաձևը Սիրիայում հրադադարի հաստատման և խաղաղ բանակցությունների մասին:

Ակնկալվում է, որ Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև խաղաղ բանակցությունները կմեկնարկեն հունվարին Աստանայում, սակայն, որոշ խմբավորումներ արդեն սպառնում են հրաժարվել այդ պայմանավորվածությունից՝ մեղադրելով Սիրիայի իշխանություններին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---