Թրամփի թիմն «ագրեսիվ պայքար» է խոստանում կիբերհարձակումների դեմ

Թրամփի թիմն «ագրեսիվ պայքար» է խոստանում կիբերհարձակումների դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն «ագրեսիվ քայլեր» է ձեռնարկում հաքերային հարձակումների դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը,հայտնում է Reuters գործակալությունը:

«Ընտրված նախագահը հստակ հասկացրել է, որ վարչակազմի աշխատանքի առաջին իսկ օրերից մենք մտադիր ենք ագրեսիվ քայլերի գնալ կիբերհարձակումների դեմ պայքարում և պաշտպանել ԱՄՆ ժողովրդին նման տիպի հարձակումներից ապագայում»,– ասել է նա, գրում է Republic-ը:

Հունվարի 6-ին հետախուզությունը զեկույց է ներկայացրել Թրամփին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Փաստաթղթի մի մասը հրապարակվել է:

ԱՄՆ նորընտիր նախագահը բացառել է Մոսկվայի ցանկացած ազդեցություն քվեարկության ելքի վրա և ռուս հաքերների շուրջ առաջացած աժիոտաժն անվանել է «վհուկների որս»: Ընդ որում, նա հայտարարել է կիբերհարձակումներին հակազդելու համար թիմ ստեղծելու մասին:

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ընտրական ենթակառուցվածքները ճանաչել է «կրիտիկական կարևորության» ոլորտ՝ դրանով իսկ ընդլայնելով կառավարության հնարավորություններն, ուղղված ընտրությունները հաքերային հարձակումներից պաշտպանելուն:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

Զեկույցը հունվարի 5-ին ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային, այն պարունակում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության «ապացույցների մանրամասները»: Զեկույցում նաև տեղեկություններ կան վերջին 9 տարում ԱՄՆ ընտրական համակարգի վրա Մոսկվայի այլ կիբերազդեցությունների մասին: Փաստաթղթի ծավալը 50 էջ է:

Ընթերցեք նաև.ԶԼՄ-ներ. Օբամային ներկայացվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ «միջամտության մասին» զեկույցը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---