Կրակոցներ Ֆլորիդայի օդանավակայանում. 5 մարդ է զոհվել (վիդեո)

Կրակոցներ Ֆլորիդայի օդանավակայանում. 5 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին տեղի ժամանակով 13:00-ին (Երևանի ժամանակով 22:00) կրակոցներ են հնչել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայանում: Ոստիկանությունը հայտնել է 5 զոհի մասին: Տուժել է 37 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սա զարգացող իրավիճակ է: 5 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել էր ի սկզբանե, ևս 37 մարդ վիրավորում է ստացել միջադեպից հետո», –ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

Կրակոցները հնչել են ուղեբեռի ստացման բաժնում: Ենթադրվում է, որ կրակել է լատինամերիկացի Էստեբան Սանտյագոն, նրան ձերբակալել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---