Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում ավելի քան 28․000 սփյուռքահայ կամավոր է գրանցված

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում ավելի քան 28․000 սփյուռքահայ կամավոր է գրանցված

PanARMENIAN.Net - «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեության 17 տարվա ընթացքում հիմնադրամում անդամագրվել են ավելի քան 28.000 սփյուռքահայ կամավոր 4 մայրցամաքի 24 երկրից, որոնցից 26 նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

ՀՀ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն առաջինն է Հայաստանում ներդրել աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը, ինչը բարձրացնում է արյան քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությունը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը հունվարի 8-ին նշում է Հայաստանում արդեն 17-րդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի օրը:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության:

Ռեեստրի լաբորատորիայում կատարվում է իմունոֆենոտիպավորում, որն արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից է: Միաժամանակ Ռեեստրում գործում է նորարարական կարևոր մի նոր ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից ցողունային բջիջների անջատում և սառեցում:

Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով Հայաստանում հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվ աստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնը և Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում ստորագրեցին գործակցության հուշագիր, որով հաստատվում է, որ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը կիրականացնի ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի պատվերների համաձայն HLA անտիգեների տիպավորումը PCR SSP մեթոդով։

Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---