Նախնական տվյալներով, ԼՂՀ նախագահական ընտրություններում հաղթում է Բակո Սահակյանը` ձայների 87 տոկոսով20 հուլիսի 2007 - 01:05 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն` տեղական ժամով 00:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը` 87 տոկոսով (17933 ձայն): Նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 11,22 տոկոսը (2317 ձայն): Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանի օգտին քվեարկել է 0,82 տոկոս (173 ձայն), ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանի օգտին` 0,5 տոկոս (102 ձայն), Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանի օգտին` 0,32 տոկոս (66 ձայն): Տվյալ դրությամբ ստուգվել են 80 ընտրատեղամասերի ընտրաթերթիկները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |